«Առաջին լրատվական»-ի աղբյուրների տեղեկացմամբ, քիչ առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել են ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանը և ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` հեռացումը կապված է վերջերս Երևանի կայազորի ռազմական ոստիկանությունում ժամկետային զինծառայողի ծեծի հետ: Նշվում էր, որ զինվոր` Արսեն Գրիգորյանին, դաժանաբար ծեծել են, ծեծված վիճակում տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և ուղարկել Սևան: Շրջանառվող լուրերի համաձայն, զինվորին ծեծել էին Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
Արմեն Սահակյանը լուրջ խնդիրներ է ունեցել ՌՈ աշխատակիցների հետ, և նշանակումից հետո էլ լարված մթնոլորտ է եղել:









































