İribNews-ի փոխանցմամբ՝ այսօր Իրանում նշում են Իսլամական Հանրապետության օրը: 1979 թվականի մարտի 30-ին ու 31-ին տեղի ունեցած համազգային հանրաքվեի ժամանակ իրանցիների 98.2 տոկոսը հանդես եկավ երկրի քաղաքական համակարգի փոփոխման օգտին:
Արդյունքում 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն և ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Այդ իրադարձությանը նախորդել էր իսլամական հեղափոխությունը, որը 1979 թվականի փետրվարին հանգեցրել էր Իրանի վերջին շահի՝ Մոհամեդ Ռեզա Փեհլեվիի գահընկեցությանը:








































