ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը՝ Վրաստանում զինված խմբավորումների ձևավորման մասին, նյունքան անհիմն է, որքան «Մեր Վրաստան-Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիայի հայտարարությունը Այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Բաթու Քութելիան:
Ժնևյան բանակցությունների ավարտից հետո Կարասինը հայտարարել էր, որ վրացական կողմը Աբխազիայի հարակից տարածքներում ստեղծում է ոչ պաշտոնական զինված խմբավորումներ: Նրա խոսքերով` վերջին ամիսների ընթացքում իրավիճակը վարչական սահմանի շուրջ սրվել է՝ շնորհիվ վրացական հատուկ ծառայությունների սադրիչ գործողությունների:
«Սա նույնքան անհեթեթ հայտարարություն է, որքան պարոն Ալասանիայի կողմից արվածը: Այս հայտարարությունները բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Քութելիան:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Կարասինի խոսքերը վկայում են այն մասին, որ այս տարածքում իրավիճակը չի վերահսկվում, իսկ դրա համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմի ստեղծում:
Նշենք, որ ընդդիմադիր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի-Ալասանիան մարտի 16-ին հայտարարել էր, որ արևմտյան Վրաստանում ստեղծվում են ոչ պաշտոնական խմբավորումներ՝ իշխանությունների քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու համար:







































