Գրագողության մեջ մեղադրվող Հունգարիայի նախագահ Պալ Շմիտը հրաժարվել է վայր դնել լիազորությունները: Այս մասին հաղորդում է France-Presse–ը՝ վկայակոչելով Շմիտի` տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցը: Նախագահը բացատրել է, որ ոչ մի առնչություն չի տեսնում իր զբաղեցրած պաշտոնի և 20 տարի առաջ գրած գիտական աշխատության միջև:
Ավելի վաղ, Զեմելվայսի համալսարանի ղեկավարության որոշմամբ` Շմիտը զրկվել էր գիտական աստիճանից, որը ստացել էր 1992 թվականին՝ «Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրային վերլուծությունը» թեմայով դոկտորական թեզի պաշտպանության համար:
2012 թ. հունվարին հունգարական HGV ամսագիրը նախագահին գրագողության մեջ մեղադրեց` բաձրաձայնելով, որ նրա դոկտորական աշխատանքում ընդգրկված են հատվածներ բուլղարացի գիտնական Նիկոլայ Գեորգիևի աշխատությունից: Հոդվածի ճշմարտացիությունը հաստատեց համլսարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Պալ Շմիտի հասցեին մեղադրանքների հնչեցումից հետո քաղաքական ընդդիմադիր ուժերը նրան հրաժարականի կոչ արեցին:
Շմիտի պաշտոնավարումն ավարտվում է 2015 թվականին:










































