Visa-ն և MasterCard-ը ԱՄՆ-ում վճարային համակարգի միջոցով նախազգուշացում էին տարածել 10 միլիոն հաճախորդների տվյալների արտահոսքի մասին:
The Wall Street Journal–ի փոխանցմամբ` MasterCard-ը հետաքննություն է անցկացնում տվյալների հնարավոր արտահոսքի վերաբերյալ: Ընկերությունը նամակ է ուղարկել բանկերին` ռիսկ պարունակող «որոշակի հաշիվներով»: Visa-ն իր հերթին է բանկերին իրազեկել այդ մասին:
Ֆինանսական ոլորտի աղբյուրները նշում են, որ տվյալների արտահոսքը վիթխարի է եղել: Ռիսկի են ենթարկվել 10 միլիոն քարտատերեր: Ենթադրաբար, արտահոսքը տեղի է ունեցել փետրվարի վերջին, բայց այդ մասին լրատվամիջոցները հաղորդել են միայն այսօր:










































