Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իրավական համակարգում արմատախիլ անելու կամ էտելու ծառեր պետք է գտնել


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին դատավոր Պարգև Օհանյանը



– ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ մեր երկրում արդարադատություն չկա, վստահությունը դատարանների նկատմամբ օր օրի նվազում է: Մեր երկրում արդարադատության բացակայության մասին խոսում են նաև միջազգային կառույցները: Պարոն Օհանյան, Ձեր գնահատմամբ` ո՞րն է դրա պատճառը, որո՞նք են մեր դատական համակարգի բացերը:


– Դատաիրավական ամբողջ համակարգը, նաև մեր հոգեբանությունը փոխելու խնդիր ունենք: Մինչև այժմ բարեփոխումների անվան տակ կատարված փոփոխությունները լուրջ արդյունքներ չեն տվել: ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Ցավոք սրտի, հռչակելը մի բան է, իրականությունը` մեկ այլ բան: Մենք ավելի շատ ձևի հետևից ենք ընկնում, զուտ հռչակում ենք այնպիսի արժեքներ, որոնք չունենք, ըստ էության ստում ենք: Մեր մեջ մտել է կեղծիքը, և դա հասարակությունն ընդունում է որպես նորմալ երևույթ: Եթե ընդունում ենք, որ Սահմանադրությունն օրինական կարգով` հանրաքվեով է ընդունվել, ուրեմն բոլորս ենք ստել, քանզի բոլորս ենք ընդունել, որ սոցիալական, ժողովրդավարական, իրավական պետություն ենք: Աստվածաշնչյան պատվիրաններից մեկը «Մի՛ ստիր»-ն է: Թե որքանով ենք ինքնիշխան և գերտերությունների ազդեցության տակ չենք, իհարկե ավելորդ է խոսել: Սակայն խոսենք իրավականի մասին և միանգամից արձանագրենք, որ եթե իրավական պետություն չենք, ուրեմն ո՛չ սոցիալական ենք, ո՛չ էլ ժողովրդավարական: Իսկ որ իրավական չենք, այդ մասին էլ ավելորդ է խոսել, քանզի «իրավական» նշանակում է իրավունքի գերակայությունը ապահովող, մինչդեռ մենք անգամ օրենքի գերակայությունը չենք ապահովում: Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Առաջին հայացքից դատական իշխանությունը ոչ օրենսդիրից և ոչ էլ գործադիրից կախման մեջ չէ, բայց, փաստորեն, կախման մեջ է միանգամից երկու կառույցից` նախագահականից և դատախազությունից, ի դեպ, վերջինս, համաձայն Սահմանադրության, մտնում է դատական իշխանության մեջ: Իհարկե, աբսուրդ է, քանզի չի կարող դատական իշխանության մաս կազմող համակարգը բողոքարկել իր իսկ իշխանության ակտերը, դա նույնն է, ինչ կառավարության անդամը բողոքարկի կառավարության որոշումները: Ըստ իս դատախազությունը պետք է լինի գործադիրում. փաստացի (դե ֆակտո) այդպես էլ կա: Նույն խնդիրը կա ոստիկանության առումով. պարզ չէ, թե ոստիկանությունը իշխանության որ մասին է պատկանում: ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Ոստիկանությունն այլևս նախարարություն չէ և ոչ էլ կառավարությանը կամ ՀՀ նախագահին առընթեր, ինչպես և դատախազությունը, սակայն նրանց ղեկավարները մասնակցում են կառավարության նիստերին: Այս հարցերը պետք է օրենսդրորեն կարգավորում ստանան, քանզի դրանք շատ լուրջ և ծանրակշիռ մարմիններ են, և հատկապես դատախազությունը ազդում է դատական ակտերի կայացման վրա` այն առումով, որ փաստացի լինելով ուժային կառույց` մասնագիտական շահագրգռվածություն ունի, որպեսզի իր հաստատած մեղադրական եզրակացությունը դատարանում հաստատվի, ինչն էլ, բնականաբար, ազդում է դատական որոշումների վրա. մրցակցությունը` որպես այդպիսին պաշտպանական կողմի հետ հավասար չի լինում:


– Բայց չէ՞ որ այդ անհավասարությունը հենց դատավորն է ստեղծում, քանզի մեղադրող և պաշտպանող կողմերի միջև հավասարությունը դատական գործընթացի ժամանակ պետք է ապահովի դատարանը:


– Այդ արտոնությունը ոչ թե դատարանն է տալիս, այլ ավելի շատ պետությունը, քանի որ դատախազությունը պետությանն է ներկայացնում, և ըստ էության ադպես էլ ընկալվում է, որ դատախազության եզրակացությունը պետության եզրակացությունն է:


– Մենք խոսում ենք անկախ դատական համակարգից և անկախ դատավորներից. այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ դատավորը կաշկանդվում է պետության ներկայացուցչից և հակված է, որ վճիռն ի շահ պետության լինի:


– Դատարաններն, ըստ էության, անկախ չեն, և եթե նախկինում անընդհատ ասվում էր, թե կախված են արդարադատության նախարարից, որովհետև նախարարությունը շատ ակտիվ դեր ուներ դատավորների նշանակման և ընթացիկ վերահսկողության մեջ, այժմ դատարանների հետ կապված` Արդարադատության նախարարությունը գրեթե լիազորություն չունի: Իհարկե, դատական օրենսգրքի համաձայն` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցողներից մեկը արդարադատության նախարարն է, բայց պրակտիկայում դա հիմնականում չի գործում: Հիմնական լծակները Արդարադատության խորհրդին են պատկանում, սակայն այնտեղ էլ պասիվ վիճակ է, և այն դարձել է ավելի շատ քաղաքական մարմին, քան այն, ինչին կոչված է: Ստացվում է այնպես, որ կարգապահական վարույթները հիմնականում հարուցվում են նույն խորհրդի երեք անդամներից կազմված հանձնաժողովների կողմից և խորհրդում քննվում են այն նույն վճռաբեկ դատարանի նախագահի նախագահությամբ, որի վերջնական որոշումներով կամ անգործությամբ օրինական ուժ են ստանում անօրինական դատավճիռներն ու վճիռները: Փակ օղակ է: Իմ կարծիքով, Արդարադատության խորհրդի գործունեության ձևը ևս պետք է փոխվի, դրա անդամները պետք է լինեն ազատված` թոշակառու դատավորներ, մարդիկ, ովքեր չեն վախենա, որ եթե պատվեր չկատարեն, հետո խնդիրներ կունենան: Իսկ խորհրդի նախագահն էլ պիտի լինի ռոտացիոն կարգով, տարին մեկ փոխվի, որպեսզի ոչ մեկը չկարողանա «վոժդ» դառնալ և որոշումներում երանգ ստեղծի: Բնականաբար, այդ դեպքում Արդարադատության խորհուրդը կլինի ծանրակշիռ մարմին, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, արդարադատությունն էլ կշահի: Անկախ լինելու համար նախ պետք է բարձրացվեն ընդհանրապես պետական ծառայողների աշխատավարձերը՝ թեկուզ հաստիքների կրճատման հաշվին, օրինակ` ինչպես Վրաստանում են անում, բայց իհարկե, արդար կրճատմամբ, պետք է բարձրացնել դատավորների ոգին` թույլ չտալով ոչ մի ճնշում նրանց վրա` ո՛չ նախագահականից և ո՛չ մեկ այլ տեղից: Դրան զուգահեռ` պետք է պահանջները խստացվեն, յուրաքանչյուր վճիռ կայացնելուց դատավորը պետք է իմանա, որ այդ վճիռն իր համար ճակատագրական կարող է լինել, և ոչ թե անպատժելիության հոգեբանությամբ մտածեն, որ ինչ ուզեմ կարող եմ անել, քանզի ես հնազանդ եմ վերևներին: Պետք է ստրկամիտի այդ հոգեբանությունը վերացնել:


– Իսկ այդ դեպքում ումի՞ց կամ ինչի՞ց պետք է վախենա դատավորը:


– Նա պետք է վախենա Արդարադատության խորհրդից, որը պետք է լինի իրապես անկախ և արդար մարմին:


– Պարոն Օհանյան, Դուք նշեցիք մի քանի խնդիրներ և դրանց հաղթահարման ուղղությամբ Ձեր առաջարկությունները ներկայացրիք: Արդարադատության նախարարը փոխվել է, այժմ այդ կառույցը ղեկավարում է անձ, որը բավականին մաքուր անցյալ ունի, մասնագիտական բարձր որակներով է օժտված: Ձեր կարծիքով, այս համակարգում անձի փոփոխությամբ հնարավո՞ր են բարեփոխումներ:


– Ինչու չէ, ես կարծում եմ, որ անձից շատ բան է կախված, բայց եթե անձը համարձակ է, արդարամիտ, լավատես և ակտիվ: Մի այդպիսի` վճռաբեկ դատարանի նախագահ և ՀՀ նախագահի աջակցություն, և շատ բան կփոխվի: Աստվածաշնչում ասվում է՝ եթե թզենին բերք չի տալիս կտրի, բայց այգեպանն ասում է` Տեր, թույլ տուր կողքերը փխրեցնեմ, աղբ լցնեմ, գուցե մյուս տարի կպտղաբերի: Լինի նախարարը, լինի այլ կառույցի ղեկավար` պիտի ուշադիր լինեն իրենց «այգիներում» արմատախիլ անելու ենթակա ծառեր տեսնեն և զգուշացնեն, որ ես քեզ «կկտրեմ», եթե դու հետևություններ չանես: Կարելի է նաև «էտել» այդ ծառը, ընդ որում` ինչքան լավ ես «էտում», այնքան լավ է աճում: Իհարկե, լավ նախարարը կարող է շատ բան անել, բայց համակարգային առումով իր ձեռքը մեծ լծակներ չկան, քանզի ոչ մի իշխանություն չունի ո՛չ ոստիկանության, ո՛չ դատախազության, ո՛չ էլ դատավորների վրա: Այդուամենայնիվ, նոր նախարարը անելու բան շատ ունի, հենց նախարարությունում: Օրինակ` նոտարիատի, ՔԿԱԳ մարմինների հետ կապված` կալանավայրերի վարչության` ամենաբարդ և պատասխանատու մարմիններից մեկի, որոնցում անելիք շատ կա, քանզի շատ կոռումպացված են և վերահսկողությունից դուրս:


– Դատական համակարգի բարեփոխում ասելիս՝ միշտ առաջին պլանում է հայտնվում դատավորների աշխատավարձերի բարձրացումը: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ամենամյա զեկույցներում հայաստանյան դատական համակարգը ամենակոռումպացված մարմինների շարքում եթե առաջինը չէ, ապա երկրորդն է: Ձեր գնահատմամբ, դատավորի աշխատավարձի բարձրացումը վերջ կդնի՞ կոռուպցիային:


– Այսօր տարբերակում են կոռուպցիա և կաշառակերություն, սակայն իմ գնահատմամբ, պետք չէ դրանք տարբերակել, քանզի բառարանային թարգմանությամբ կոռուպցիան լատիներենից հենց կաշառակերությունն է: Իհարկե, ես համաձայն եմ նաև, որ կոռուպցիան շատ ավելի լայն երևույթ է, որի դեմ պայքարել պետք է, սակայն ինչ-որ մանր չինովնիկների կաշառակերության համար բռնենք ու ասենք՝ պայքարում ենք, արդյունավետ չէ: Բռնում են մեկին կաշառակերության համար, բայց մոռանում, որ իրենք էլ են կաշառք վերցնում: Ըստ Աստվածաշնչի` ուրիշի աչքի փուշը ցույց տալու համար նախ քո աչքի գերանը պետք է տեսնես: Իհարկե, ես համաձայն եմ, որ աշխատավարձը կարևոր է, և ես կտրուկ բարձրացման կողմնակից եմ, սակայն միայն դա բավարար չէ, ինչպես ասացի` նախ անհրաժեշտ է օրենք ընդունել «կոռուպցիայի մասին»:


– Հայաստանյան իրավական համակարգում մի շատ մեծ խնդիր կա՝ ոստիկանական բաժանմունքում հանցանքի համար մեղադրվող անձինք հաճախ ենթարկվում են բռնության, ծեծի միջոցով ցուցմունքներ են կորզվում, ինչի հիման վրա էլ դատարանը հետագայում վճիռ է կայացնում՝ արժանի ուշադրություն չդարձնելով այդ արարտավոր պրակտիկային: Պարոն Օհանյան, ինչո՞ւ դատարաններում խոշտանգումների դեպքերը չեն արծարծվում, ինչո՞ւ են նախաքննություն իրականացնող մարմինները անպատժելի:


– Իհարկե, շատ ցավալի հարց է և դառը իրականություն: Այո, ստիպված ենք արձանագրել, որ անպատժելիություն կա, օրենքի նկատմամբ արհամարհական, թքած վերաբերմունք կա: Եթե օրենքի մեջ գրված է, որ մարդուն 72 ժամ իրավունք ունեն անազատության մեջ պահելու, ապա մեր ոստիկանատներում մի 72 ժամ էլ ավել են պահում, հաճախ՝ բռնության ենթարկում, և ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս: Պետք է հսկողություն լինի, ինչը չկա: Պատճառն այն է, որ ոստիկանությունն էլ, դատախազությունն էլ, Ազգային անվտանգության ծառայությունն էլ, դատարաններն էլ քաղաքականացված են` ծառայում են իշխանություններին, այլ ոչ թե ժողովրդին, որին, համաձայն ՀՀ Սահմանադրության, պատկանում է իշխանությունը, և թառայում են ոչ թե հանուն ՀՀ-ի, այլ սեփական նյութական բարեկեցության: Ամեն դեպքում` ես կարծում եմ, որ անձից, հատկապես իշխանությունը ներկայացնող, շատ բան է կախված և, եթե փոխենք մեր հոգեբանությունը` չարի, ստի, անարդարության հանդեպ մեր հաշտվողական, հանդուրժողական վերաբերմունքը, իսկ մարդը, նրա իրավունքները, օրենքը և արդարությունն էլ իրապես հռչակենք որպես բարձրագույն արժեքներ, կունենանք իրավական, ուստի և մեծապես ժողովրդավարական և սոցիալական պետություն։


 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում