Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է 18.6 միլիարդ լարի (11.2 միլիարդ դոլար): Պարտքում գերիշխում է (95.2 տոկոս) արտարժույթը:
Պարտքից 3.7 միլիարդ դոլարը բաժին է ընկնում կառավարական հատվածին, 815 միլիոն դոլարը (7.3 տոկոս)՝ Ազգային բանկին, 2.1 միլիարդ դոլարը՝ բանկային հատվածին, 2 միլիարդ դոլարը՝ այլ հատվածներին, 2.6 միլիարդ դոլարը (23 տոկոս)՝ ընկերությունների միջև պարտքին:








































