Իտալիայի ոստիկանությունը Նեապոլի Կամորա կլանի ներկայացուցիչ, 34-ամյա Կառլո Պադովանիի տանը կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերել է մեծ քանակությամբ թմրանյութ, զենք-զինամթերք և 1983 թվականին նկարահանված Scarface ֆիլմի գանգստերի դերակատար Ալ Պաչինոյի ճենապակե կիսանդրին: Վաղ առավոտյան Պադովանիի քրեական կայսրության վրա իրականացված ռեյդի արդյունքում, նրանից բացի, ձերբակալվել է ևս 32 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք:
Ալ Պաչինոյի ճենապակե կիսանդրին Պադովանին 1000 եվրոյով պատվիրել էր տեղացի ապակեգործներից մեկին և տեղադրել իր շքեղ առանձնատան գրասենյակի սեղանին:
Հետաքննչական մարմինը տեղեկացնում է, որ Պադովանին հիանալի կազմակերպված բիզնես է վարել: Թմրանյութերի շրջանառության կազմակերպման համար նա «աշխատանքի» է վերցրել կանանց և երեխաների, որոնք կատարել են թմրանյութերի իրացման աշխատանքներ՝ նրան բերելով օրական ավելի քան 25 հազար ֆունտի եկամուտ:










































