Monday, 08 06 2026
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Իրավունքներ ձեռք բերելու համար պատրաստ ենք վճարել մեր ճակատագրերով (տեսագրություն)

Մարտի 27-ի ՀՀ քաղաքացիների ժողովը, հիմք ընդունելով «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճիռը Մաշտոցի պուրակի վերաբերյալ, որոշել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները սեփական միջոցներով: Այս կապակցությամբ զրուցել ենք Ժողովի քարտուղար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ:

– Պարոն Ղուկասյան, համառոտ կներկայացնե՞ք՝ ինչպես ծնվեց տաղավարների ապամոնտաժման գաղափարը:

– Մեր երիտասարդությունը քառասուն օրից ավելի է՝ հետևողական պայքար է տանում քաղաքի մի հատվածի՝ հանրային սեփականություն հանդիսացող տարածքը պաշտպանելու համար: Ըստ էության, սա նոր ձևավորված երևույթ է մեր հասարակական կյանքում: Եվ արդեն կարող ենք ասել, որ կա այն մեծաթիվ մարդկանց, ինքնորոշված քաղաքացիների խումբը, որը հանդես է գալիս ոչ թե անձնական խնդիրներ լուծելու ճանապարհով ինչ-որ բանի հասնելու համար, այլ պաշտպանում է հանրային իրավունքները: Բնականաբար, մեր հասարակության մեծամասնությունն անտարբեր չէր այդ դրսևորումների նկատմամբ: Այսօր մեր հասարակության մեջ արդեն կա անհանդուրժողականություն, որի պատճառը դարձավ այս իրադրությունը: Պաշտոնատար անձինք չկարողացան ողջամիտ և բավարար որոշում կայացնել պուրակում առաջացած վեճի վերաբերյալ, և սա հանգեցրեց նրան, որ հասարակության մյուս հատվածները պետք է արձագանքեն այս իրադրությանը. իրենք կո՞ղմ են երիտասարդների բարձրացրած հարցին, պատրա՞ստ են սատարել: Այսպես ծնվեց ապամոնտաժման գաղափարը, և ավագ սերունդը, 88-ի շարժման, մեր մշակույթի, գիտության, լրագրության, քաղաքագիտության ոլորտի գործիչները միավորվելով՝ որոշեցին, որ անհրաժեշտ է այսօր այս երիտասարդական շարժմանը սատարել և ապամոնտաժում իրականացնել:

– Այս մասին տեղեկացրել եք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Դատելով մեր ոստիկանական համակարգի գործողություններից՝ մոտավորապես պարզ էր, որ պատասխանը դրական չի լինելու: Այս դեպքում ի՞նչ եք անելու:

– Բարդ է դա ասել, և իրադրությունը սովորական չէ: Այն մարդիկ, ովքեր գրված են ցուցակում, հստակ հասկանում են, գիտակից որոշում են ընդունել, և հետևանքները բոլորի համար հասկանալի են: Այս հարցի շուրջ անորոշություն չկա: Ոստիկանությունը պետք է ընդունի սկզբունքային որոշում, ինքն ինչպե՞ս է հասկանում երկրում օրինականությունը. պահպանել այն դրությունը, որը այսօր կա՞, թե՞ վերականգնել մեր իրավունքները և լսել հասարակության ձայնը: Սա շատ բարդ որոշում է լինելու և մեծ պատասխանատվություն է վերցնելու ոստիկանությունն իր ուսերին, քանի որ, այո, այսօր կա անհնազանդության տրամադրություն: Մարդիկ այսօր պատրաստ են հանրային իրավունքների, հանրային շահերի համար վտանգել իրենց կյանքը, ազատությունը, ֆիզիկական առողջությունը, մարդիկ, ովքեր տարիների ընթացքում հասարակության մեջ ձևավորել են բարեկեցիկ վիճակ ոչ թե իրենց տնտեսական կամ սոցիալական պայմանների առումով, այլ իրենց մտածողությամբ, և այսօր մենք պետք է բերենք այս սկզբունքային հարցը քաղաքական օրակարգ: Մեր երկրում պետական իշխանության չարաշահումը պետք է վերջանա, հանրային շահերը պետք է պաշտպանվեն պետության կողմից, և եթե ղեկավար անձինք այսօր դեռ պատրաստ չեն այդ սկզբունքային որոշումները ոչ թե խոսքով, այլ գործով իրականացնել, իհարկե մենք պատրաստ ենք հայտնել անհնազանդություն, և մենք պատրաստ ենք այս պայքարում վճարել այն գինը, որը պահանջվում է, քանի որ ոչ մի իրավունք չի նվիրաբերվում, իրավունքները ձեռք են բերվում պայքարով:

– Պարոն Ղուկասյան, քանի որ նախընտրական գործընթացներ են, հնարավո՞ր է արդյոք ոստիկանությունը իշխանության հետ կրպակների ապամոնտաժմանը չխոչընդոտի:

– Անհավանական եմ համարում այս տարբերակը, և ընտրությունները բացարձակապես կապ չունեն այս իրադրության հետ: Մեզ համար ընտրությունները որպես գործոն էական որևէ նշանակություն չունեն: Եթե նկատել եք, ցուցակում ներկայացվածներից և որևէ մեկը կուսակցական և քաղաքական շահ չի հետապնդում: Մարդիկ, ովքեր մարտի 31-ին գալու են ապամոնտաժելու կրպակները, ուրիշ ձևով, ուրիշ ճանապարհով են գալիս հանրային շահերը պաշտպանելու: Իրենք գալիս են ոչ թե պահանջելու, որ հանրությունը իրենց վստահի, որ իրենք ինչ-որ մի բան փոխեն, այլ իրենք գալիս են փոխելու ինչ-որ մի բան, որ հանրությունը վստահի, որ մեր երկրում հնարավոր է մեկ այլ սոցիալական և քաղաքական լուծում:

– Օգտագործվելու են էլեկտրական սրիչ (բոլգարկա), պտուտակահան, հարթաշուրթ, ճոպան կտրող գործիք, դուր…Մարդիկ, ովքեր մասնակցելու են ապամոնտաժման աշխատանքներին, ինտելեկտուալ շերտի ներկայացուցիչներ են, որքանո՞վ են կարողանալու տիրապետել գործիքներին, կօգնե՞ն երիտասարդներից ձեզ:

– Որևէ երիտասարդ այս գործողությունների հետ կապ չի ունենալու: Ավելին՝ դրա համար առանձին հագուստներով որոշեցինք գալ և կատարել այս աշխատանքը: Ինչ վերաբերում է՝ կարո՞ղ ենք, թե՞ ոչ, վստահ եղեք, որ կարող ենք, և այս աշխատանքը յուրաքանչյուր հայ տղամարդու համար հասանելի աշխատանք է: Ապամոնտաժելով այդ կառույցը՝ ակնկալում ենք, որ դրանով պետականաշինական գործ ենք կատարում, որը մեր հիմնական մասնագիտությունն է: Մենք պատրաստվում ենք այն պարզ ֆիզիկական աշխատանքին, որը պարտավոր ենք անել, և սա ֆլեշ մոբ չէ, պարզապես փիառ ակցիա չէ, կամ որևէ գործողություն չէ հասարակական ուշադրությունը հրավիրելու համար, մարդիկ գիտակից որոշում են կայացրել՝ հասկանալով դրանից բխող բոլոր հետևանքները:

– Մեկուկես ամսվա ընթացքում քաղաքացիական դաշտում ի՞նչ փոփոխություններ են կատարվել:

– Քաղաքացիական դաշտում հիմնական պրոցեսը, բնականաբար, ընտրություններն են, և քաղաքական ուժերը, կուսակցությունները զբաղվում են այդ ցուցակները կազմելով, քննարկելով, իրար հետ համեմատելով, մարդիկ, որոնք ուզում են դառնալ հանրային շահը պաշտպանող: Եվ այդ իմաստով վերջին օրերին երկրորդ պլան է մղվել Մաշտոցի պուրակը հասարակության տեսադաշտից, չնայած այս օրերին ավելի կարևոր հարց է մեր երկրի համար լուծվում Մաշտոցի պուրակում, քան մայիսի 6-ին ընտրությունների արդյունքում, որովհետև մենք տեսնում ենք նոր տեսակի վարքագիծ, այն, ինչը քաղաքական դաշտում բացակայում է, կուսակցական աշխատանքներում նոր խոսքեր գուցե կան, բայց գրեթե նոր մարդիկ չկան: Այստեղ մենք տեսնում ենք նոր գործիչների, նոր վարքագիծ, նոր արժեքներ, նոր Հայաստանն է ձևավորվում, և դրա համար շատ կարևոր է այս երիտասարդությունը հենարան ունենա: Եթե այս առաջին տասի հետ ինչ-որ բան կատարվի, իշխանությունները որոշեն, որ սրանք քրեորեն հետապնդվող գործողություններ են, մարդիկ գնալու են և անհնազանդություն են ցուցաբերելու, մարդիկ գնալու են, թույլ չեն տալու, որ իշխանությունները իրենց նկատմամբ կիրառեն բռնություն և անելու են դա այնքան, մինչև որ իշխանությունը հասկանա, որ նման եղանակով երկիրը կառավարել չի կարելի: Սա միակ մեր հնարավորությունն է՝ հասկացնել ղեկավար մարդկանց, որ սպառվել է հասարակության հաշվին երկիրը կառավարելու հնարավորությունը: Եվ մարդիկ պատրաստ են գնալու այս քայլին, մարդիկ հասկանում են, որ այսպես այլևս ապրել չի կարելի, նման դեպքում հասարակությունների համար սկսում են արմատական իրադարձություններ, պատմական նշանակության իրադարձություններ են տեղի ունենում: Նման պայքարը չի կարող հասարակությունից զոհեր չպահանջել, գին չվճարել, իրավունքներ ձեռք բերելու համար պետք է վճարել, և ինչ կարող են մենք վճարել, եթե ոչ մեր ճակատագրերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում