Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը հանդիսանում է ոչ թե Թուրքիայի մասնավոր ընտրությունը, այլ ուղիղ հանձնառությունը.
«Թուրքիան պարտավոր է միջամտել Սիրիայում ստեղծված իրավիճակին: Թուրքիան չի կարող լուռ հետևել սիրիական զարգացումներին: Սիրիական ճգնաժամին մեր միջամտությունն անխուսափելի է:
Այսօր Թուրքիայում են գտնվում ավելի քան 17,000 սիրիացի փախստականներ: Ի՞նչ պիտի անենք մենք, եթե ևս 17,000 փախստական գա Թուրքիա: Ասադի ռեժիմը մեծ սխալներ է թույլ տվել, ինչը խոստովանում են անգամ նրան աջակցող Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը: Նրանք ցայժմ աջակցում են Ասադի ռեժիմին: Ոչ մի արտաքին ուժ չի կարող իշխանության գլուխ պահել այն ռեժիմին, որից երես է թեքել նրա ժողովուրդը»:
Դավութօղլուն հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնելու է Չինաստան, որի հետ Թուրքիան տարաձայնություններ ունի Սիրիայի խնդրի առնչությամբ:







































