1804թ. այս օրը ծնվեց հունգարահայ հայագետ, եկեղեցական և հասարակական գործիչ Քրիստոֆ Լուկաչին` Խաչիկ Լուկաչյանը կամ Ղուկասյանը:
Ավստրո-հունգարական կառավարության և Հռոմի պապի առջև բազմիցս հարց է բարձրացրել հայապահպանության նպատակով տեղի հայերին լատին եպիսկոպոսի գերիշխանությունից ազատելու և հայոց եպիսկոպոսությունը վերականգնելու մասին: