Այս տարվա սեպտեմբերի 21-22-ին Բաքվում նախատեսվում է «Համաշխարհային և կասպիական գազային ենթակառուցվածքները-2011» անվանումով գազային համաժողով անցկացնել: Դրա նպատակը կասպիական գազով Եվրոպայի և աշխարհի էներգետիկ պահանջների բավարարման հարցում կասպիական գազի դերի բացահայտումն է, հաղորդում է APA-ն: Համաժողովին մասնակցելու են գազ արդյունահանող և տրանզիտային երկրների, ինչպես նաեվ խողովակարաշարերը շահագործող ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալու զեկույցներով: Նրանք պետք է մշակեն գազի արդյունահանման և հատկապես առաքման ներդրումների երկարաժամկետ ռազմավարություն: