ԱՄՆ պետքարտուղարության այսօր տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշում է կայացվել մուտքի արտոնագրերի թանկացման վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ բոլոր տեսակի հայտերի համար, որոնք հատուկ միջնորդություն չեն պահանջում, այսուհետ պետք է վճարել ոչ թե 140, այլ 160 ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Այս կարգը վերաբերում է, մասնավորապես, զբոսաշրջիկներին, լրագրողներին, գործարարներին, ուսանողներին և այլն: Մարզիկները, մշակույթի գործիչները, հոգևորականները, ժամանակավոր աշխատողները պետք է վճարեն 190 դոլար` ներկայիս 150-ի փոխարեն:
ԱՄՆ իշխանություններն այս քայլը բացատրում են մուտքի արտոնագրերի հայտերի մշակման ծախսերի մեծացմամբ: Որոշումն ուժի մեջ է մտնելու 15 օրից:








































