«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար ներկայացված Հակոբ Հակոբյանը, ով 27 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրել էր, հրաժարվել է մրցապայքարից:
«Նա իր տեղը զիջել է ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին:
Հիշեցնենք, որ «Միասին»-ն ուղղորդվում է նախագահական նստավայրում գործունեություն ծավալող մի քանի երիտասարդների կողմից»: