Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, որոշ աղբյուրներ հաղորդում էին, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը պատրաստվում է պաշտոնապես իր աջակցությունը հայտնել հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին:
BBC-ի փոխանցմամբ` երեկ Բուշը իր աջակցության մասին պաշտոնապես հայտարարել է և կոչ արել ամերիկացիներին քվեարկել նրա օգտին: Բուշի և Ռոմնիի հանդիպումը տեղի է ունեցել երեկ` Հյուսթոնում: Նախկին նախագահի կարծիքով` Ռոմնին շատ լավ մարդ է և «արտակարգ նախագահ կլինի»:
Միաժամանակ Բուշը դիմել է հանրապետական մյուս թեկնածուներին, որոնք դեռ հույսը չեն կորցրել` դառնալու այդ կուսակցության հիմնական թեկնածուն 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ, և հորդորել, որ հանեն իրենց թեկնածությունները, որպեսզի Հանրապետական կուսակցությունը կարողանա կենտրոնացնել իր ուժերը Ռոմնիի վրա:











































