Քեյթ Ուինսլեթը «Տիտանիկ» ֆիլմում իր դերն այնքան էլ հաջողված չի համարում:
NYDailyNews-ը հաղորդում է, որ այն ժամանակ, երբ 1997 թ. «լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»–ի արժանացած ֆիլմն այսօր արդեն կինոթատրոններում է՝ 3D տարբերակով, դերասանուհին քննադատաբար է մոտենում իր խաղին:
Ինչպես MTV News-ին տված հարցազրույցում ասել է դերասանուհին, իր ամերիկյան ակցենտը կարող էր ավելի լավը լինել, ինչպես նաև իր դերասանական խաղը ևս շատ ավելի լավը կարող էր լինել: Այնուամենայնիվ, Ուինսլեթը, ով ֆիլմում խաղացել էր Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, առաջադրվել էր «Օսկար»–ի՝ Ռոուզի դերում իր խաղի համար:










































