«Տիտանիկ»–ի ողբերգության վերաբերյալ National Geographic թանգարանի նոր ցուցադրությունը թույլ չի տա մոռանալ, որ այդ ողբերգության պատճառով 1496 մարդ էր մահացել, և միայն 721–ն էին ողջ մնացել:
The Washington Post-ը հաղորդում է, որ Titanic: 100 Year Obsession ցուցադրության թեման ընտրվել է Geographic-ի կրթության հիմնադրամի վարչապետ Բիլ Ուորենի կողմից: Նրա նախա-նախատատն ու նախա-նախապապը, ովքեր տոնում էին իրենց ամուսնության 40 ամյակը, նավի վրա են եղել. կինը ողջ էր մնացել, իսկ ամուսինը` ոչ:
Ցուցադրության ժամանակ ներկայացվելու է «Տիտանիկ» նավի մոդելը: Ցուցադրությունը, որի հիմնական նպատական է այս ողջ պատմության մեջ ներկայացնել մարդուն, նրա ողբերգությունը, բացվում է այսօր: Այստեղ ներակայցված են նաև նավը կառուցողների նկարները, ինչպես նաև՝ նավի որոշ մնացորդներ:









































