ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 30-ին մեկնելու է շրջագայության, որի ընթացքում այցելելու է Սաուդյան Արաբիա և Թուրքիա:
Ինչպես տեղեկացրել է Interfax գործակալությունը, Էր-Ռիադում Քլինթոնը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի և արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալի հետ:
Մարտի 31-ին ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայից մեկնելու է Թուրքիա, որտեղ մասնակցելու է «Սիրիայի բարեկամներ»-ի հանդիպմանը:
Բացի այդ, նա Թուրքիայում հանդիպելու է երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի և համաշխարհային այլ առաջնորդների հետ:









































