Aerosmith–ը վերամիավորվել է Ջեք Դուգլասի հետ, ով օգնել է թողարկել խմբի` 1970-ական թվականների հիմնական ալբոմները, և նրանք միասին ձայնագրել են մի նոր ալբոմ:
Սթիվեն Թայլերն ասել է, որ Aerosmith-ն արդեն ավարտում է երկու երգերի ձայնագրությունը, որոնք տեղ են գտնելու նոր ալբոմում, որի անունը դեռևս հայտնի չէ: Այս ալբոմն առաջինը կլինի՝ 2004 թվականին թողարկած Honkin on Bobo ալբոմից հետո:
Խումբը հայտնել է, որ ալբոմը պատրաստ կլինի առաջիկա երեք ամիսների ընթացքում:
Չորեքշաբթի օրը Թայլերը լրագրողներին և երկրպագուներին հայտնել է ալբոմում տեղ գտած երեք երգերի վերնագրերը` Legendary Child, Beautifu և Out Go the Lights:









































