ԱՄՆ ռազմածովային ուժերը Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել ռազմածովային ուժերի զարգացման նոր` 30-ամյա ծրագիրը: Ինչպես հաղորդում է Defense News-ը, մինչև 2019թ. ԱՄՆ ռազմածովային ուժերում նավերի ընդհանուր թվաքանակը նախատեսվում է 282-ից հասցնել 300-ի: Երկարաժամկետ հեռանկարում` 2042թ. նախատեսվում է նավերի թիվը սահմանափակել մինչև 298 միավոր:
Նավաշինության վրա ամենամյա ծախսերը 2013-2040թթ. պետք է կազմեն 16.8 մլրդ դոլար: ԱՄՆ-ը կրճատել է նավերի գնման պլանները մոտակա 30 տարում 10 միավորով ու հրաժարվել է JHSV արագընթաց նավերի հավելյալ պատվերների ընդունումից: Այդպիսի նավերի թիվը ավելի վաղ նախատեսվում էր հասցնել 23-ի:
2040թ. ռազմածովային ուժերի կազմում կլինի 10 ավիակիր, ոչ թե 11, ինչպես նախատեսվում էր մեկ տարի առաջ: Մինչև 2037թ. սուզանավերի թիվը նախատեսվում է մեծացնել մինչև 50 միավոր: Անցած տարի դրանց թիվը 2030-ականներին ցանկանում էին ավելացնել մինչև 45:
2022թ. 14 գոյություն ունեցող սուզանավերը նախատեսվում է փոխարինել նոր` SSBN(X) նախագծի սուզանավերով: Այս տիպի առաջին սուզանավի արժեքը 11.7 մլրդ դոլար է: Իսկ 2033-ից կսկսեն SSN 774(X) տիպի սուզանավերի գնումները, որոնք պետք է փոխարինեն «Վիրջինիա» տիպի սուզանավերին:










































