Վաշինգտոնի National Geographic թանգարանում «Տիտանիկի» կործանման 100-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են խորտակված նավի լուսանկարները, սխեմաները, նավի ներքին հարդարանքի մակետները:
Նավը խորտակվել էր 1912 թ. ապրիլին, մահացել էր 1496 մարդ:
Այսօր բացվելիք ցուցադրությանը կենտրոնական տեղ է հատկացված «Տիտանիկի» 5 մետրանոց մակետին, որի պատրաստման վրա դրա հեղինակները ծախսել են մի քանի տարի:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախաձեռնության հեղինակը Բիլ Ուորենն է` National Geographic-ի կրթական հիմնադրամի փոխնախագահը, որի նախատատն ու նախապապը եղել են «Տիտանիկում»:
Կառուցման ժամանակ բրիտանական «Տիտանիկ» նավը եղել է իր ժամանակի ամենամեծ նավը: Իր առաջին և վերջին երթուղին նավը կատարել է Եվրոպայից դեպի Ամերիկա:
Նավը նավարկության է դուրս եկել 1912 թ. ապրիլի 10-ին ավելի քան 2.2 հազար ուղևորով: Ապրիլի 14-ին բախվելով այսբերգին՝ «Տիտանիկ» խորտակվել էր:








































