Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից օգտվելու ապահովման հարցը լուծված չէ. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումները և նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:

2011 թվականի ընթացքում արձանագրվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակների խախտման դեպքեր:

Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ երթակարգավարական կետերը ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 1604-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ (սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների և ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ (սանիտարական հանգույց, լվացարան) կետեր և այլն):

Մինչ օրս չի լուծվել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից օգտվելու ապահովման հարցը:

Չեն ձեռնարկվել միջոցներ ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներն ու դրանց պետական գրանցման կարգը հստակեցնելու ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները

2011թ. արձանագրվել են թվով 4900 վարչական իրավախախտում նախորդ տարվա 3700-ի փոխարեն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 34.5 մլն դրամ նախորդ տարվա 23.0 մլն դրամի համեմատ:

2011 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 838,5 մլն. դրամի չափով տուրքեր, վարձակալական վճարներ և այլ ոչ հարկային եկամուտներ:

Փոփոխություններ են կատարվել ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգերում, որոնց արդյունքում բարելավվել են ընթացակարգերը և նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը:

Բարեփոխումներ են իրականացվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը կարգավորող իրավական դաշտում` տրանսպորտային միջոցները ցանկացած տեխնիկական զննման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպության կայանում տեխնիկական զննության ներկայացնելու հնարավորության ապահովման նպատակով:

Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրավախախտումները կանխելուն և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում