Ապրիլի 1-ից բոլոր այն փոխնախարարները, որոնք ընդգրկված են նախընտրական ցուցակներում և մտադիր են մասնակցել ընտրարշավին, պետք է արձակուրդ գնան. այսօր կառավարության նիստում զգուշացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Նպատակն այն է, որ չչարաշահեն իրենց պաշտոնեական դիրքն ու հնարավորությունները»,- ասաց վարչապետը: Արձակուրդ պետք է գնան նաև գերատեսչությունների ստորաբաժանումների ղեկավարները:
Սակայն ընտրարշավի ժամանակ նախարարները կշարունակեն պաշտոնավարել: Ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ նախարարը քաղաքական պաշտոն է, և օրենքի այդ պահանջը նրանց չի վերաբերում:
Հիշեցնենք, որ քարոզարշավը կսկսվի ապրիլի 8-ից և կտևի մինչև մայիսի 5-ը:









































