«Լիլլ»-ի բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարում են գրեթե բոլոր եվրոպական գրանդ ակումբները: Daily Mail-ի փոխանցմամբ` այդ պայքարին կմիանա նաև անգլիական «Տոտտենհեմ»-ը:
Էդենը բազմիցս ցանկություն է հայտնել տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել «Լիլլ»ի-ին, իսկ «Տոտտենհեմ»-ի ղեկավարությունը մոտ օրերս պատրաստվում է բանակցություններ սկսել ֆրանսիական ակումբի հետ: Ազարի տրանսֆերի ձեռքբերման համար անգլիական ակումբը պատրաստ է Լուկա Մոդրիչի տրանսֆերը զիջել «Չելսի»-ին:
Հիշեցնենք, որ Էդեն Ազարի ֆուտբոլային բարձր որակների և տաղանդի շնորհիվ «Լիլլ»-ն անցած մրցաշրջանում հասավ լուրջ հաջողությունների`դառնալով Ֆրանսիայի չեմպիոն:









































