Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մարտի 30-31-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս խոսքերով՝ Աթամբաևն Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի ու խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են առևտրա-տնտեսական, մշակութային, գիտական ու կրթական, հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցը:
Մարտի 30-ին Աթամբաևը ելույթ կունենա Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարան):









































