Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ մարտի 31-ին լայնամասշտաբ բողոքի ակցիա է իրականացվելու Բաթումում՝ ընդդեմ օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի մզկթի կառուցման:
Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ Աջարիայում արդեն իսկ գործում է 180 մզկիթ, ինչպես նաև 60 մեդրես (հոգևոր դպրոց): Նշվում է, որ 19-րդ դարում Բաթումում եղել է Աբդուլ Ազիզի մզկիթը, սակայն այն այրվել է: Մզկիթը կառուցվելու է Թուրքիայի ֆինանսավորմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանման նախարար Նիկա Ռուռուան հայատարել է, որ, չնայած այդ բոլոր բողոքներին, սուլթան Աբդուլ Ազիզի մզկթն այնուամենայնիվ կառուցվելու է Բաթումում:








































