Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Իրանի միջուկային ծրագրից՝ ընդգծելով, որ ոչ ոք իրավունք չունի Թեհրանին ստիպել՝ հրաժարվելու համար խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտվելու համար:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններում՝ ընդգծելով, որ դրանից առաջ տվյալ խնդրի շուջ բանակցել է Հարավային Կորեայում և արդյունքներ է ակնկալում իր սեուլյան այցից:
Լրագրողներից մեկն Էրդողանին հարցրել է, թե արդյոք նա Իրանի ղեկավարությանը բերե±լ է Արևմուտքի հատուկ ուղերձը: Սակայն Էրդողանը խուսափողական պատասխան է տվել:








































