Saturday, 13 06 2026
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար

Ջհանդամ թե արևմտամետի պիտակ չեն կպցնի. Blog

ԱԺ փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Խոստովանում եմ` քեֆս բերում է երբ սկսվում են ամերիկյան ընտրական գործընթացները ու առիթ է ստեղծվում հետևելու աշխարհի ամենաբաց հասարակության կենսագործունեությանը քաղաքական ոլորտում: Միայն թեկնածուների ներկուսակցական մրցապայքարն արդեն ազգային արժեք է` աչքիդ առջև «ծլում են» հավակնորդները, հայտնվում մամուլի, փորձագետների, համաքաղաքացիների մանրադիտակների տակ, վեր է հանվում ու հասարակության դատին է հանձնվում թեկնածուի մանրամասն կենսագրությունը, ուսման և աշխատանքային ուղին, որ թվին, ի՞նչ առիթով, ի՞նչ է ասել, ինչպես է քվեարկել: Ոմանք խոտանվում են հենց մեկնարկում` գնում են սիրուհիների ու կանանց հետ հարաբերությունները շտկելու ու վերքերը լիզելու, մյուսները ընկնում են նահանգից-նահանգ, նորից ընկնում են սեփական կուսակիցների դռբի տակ ու նրանց աչքի առջև մրցակցում են միմյանց հետ իրենց գաղափարներով ու կազմակերպչական ունակություններով: Բա փողը՞:

Փողով էլ են մրցակցում: Չկա մի թեկնածուի շտաբ, որ չզբաղվի հանգանակությամբ, բոլորի կայքէջերում տեղադրված է հանգանակության կոճակը` սեղմիր, մուտքագրիր բանկային քարտիդ տվյալները ու ուղարկիր քո նախընտրած թեկնածուին քո համեստ կամ շռայլ նվիրատվությունը: Ամեն ինչ բաց է, թափանցիկ ու վերահսկելի:

Ի՞նչ է մտածում իտալացի գաղթականների զավակ, նախագահի թեկնածու, հանրապետական Ռիք Սենթորումը [Rick Santorum] երկրի իմմիգրացիոն քաղաքականության մասին, ի՞նչ է իրենից ներկայացնում թեկնածու Նյութ Գինգրիչի [Newt Gingrich] կրթական ծրագիրը, որտեղ, օ՜ զարմանք, աշխարհի լավագույն համալսարանական համակարգ ունեցող երկրի առջև Չինաստանի և Հնդկաստանի հետ 21-րդ դարում մրցակցելու խնդիր է դրվում: Այս կարգի ծով տեղեկատվություն կա, որը հասանելի է դառնում Համացանցում մկնիկի մեկ-երկու հարվածով:

Դե եկեք բարի նախանձով լցված վերադառնանք բազմաչարչար, նախընտրական Հայաստան: «Մեր լիդերը Այսինչն է, բնականաբար Այսինչն էլ գլխավորելու մեր նախընտրական ցուցակը» – խրոխտ հնչումէ թե՛ իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներից: Իսկապես, քա՞նի այլընտրանքային թեկնածու կարող է լինել իշխող Հանրապետական կուսակցությունում կամ Բարգավաճում: Գժվել ե՞ք: Սերժը Մարտի 1 է սարքել ժողովրդի գլխին, որ սեփական բոստանում, ներողություն կուսակցությունում, մրցակցի ինչ-որ մեկի հե՞տ: Կոտոշները կպոկի, մկնդեղով կթույնի: Կամ Ծառուկյանը միլիոններ է ծախսում ընտրակաշառաբարեգործության վրա, որ կակոյնիբուդ իր կերակրատաշտին ամրակցված համալսարանչիստ սկսի մրցակցել իր հե՞տ: Նույնը մեր միակ ու ժողովրդավարության կղզյակ ընդդիմությունում չէ՞:

Ակնհայտ չէ՞, որ մեր կուսակցություններում ամրագրված է հետևյալ պարզունակ ռեստորանային սկզբունքը` ով վճարում է, նա էլ պատվիրում է մեղեդին ու պարացնում աղջիկներին: Պարզ չէ՞, որ քանի դեռ կուսակցությունների գործունեության ֆինանսավորումը չի կատարվում թափանցիկ, բոլորի համար հավասար անդամավճարների ու բնակչությունից հավաքագրվող նվիրատվությունների հաշվին, ոչ մի ներկուսակցական ժողովրդավարության ու մրցակցության մասին չի կարելի երազել: Իսկ եթե չկա ներքին ժողովրդավարություն, եթե իշխանության ձգտող կուսակցության ներսում ավտորիտարիզմ է ու ստվերային փողի իշխանություն, ո՞նց, ի՞նչ հրաշքով նրանք պիտի ժողովրդավարություն հաստատեն երկրում:

Լավ, գլուխները քարը, թող տապակվեն իրենց ներկուսակցական բռնատիրության մեջ, մենք էլ անորոշ ժամանակով հրաժարվենք մեր ժողովրդավարության սպասումից, բայց գոնե ընտրությունների նախաշեմին կարող ենք չէ՞ քիչ թե շատ հոդաբաշխ պատասխաններ ստանալ այլ կենսական, ճակատագրական խնդիրների շուրջ:

Եկեք սկզբի համար յուրաքանչյուր կուսակցությունից կամ ընտրություններին չմասնակցելու ու հեղափոխությամբ հարցը լուծելու կոչ անողներից խեղդելով պահանջենք հստակ պատասխանել հետևյալ հարցերին.

– Իշխանության գալով կոնկրետ ի՞նչ եք ձեռնարկելու արտագաղթի դեմն առնելու և ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ;

– Ո՞նց եք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը: Փոխզիջում ասելով, կոնկրետ ի՞նչն եք պատրաստ զիջելու, ինչի՞ դիմաց;

– Ի՞նչ եք ձեռնարկելու բանակը ներկայիս աղետալի վիճակից հանելու համար;

– Ի՞նչ եք ձեռնարկելու օլիգարխներից ազատվելու և ազատ տնտեսական դաշտ ստեղծելու ուղղությամբ:

Բնականաբար սպասելի է, որ կլինի նաև այսպիսի տրամաբանական պատասխան. «Այդ բոլոր խնդիրները կստանան իրենց լավագույն լուծումները երկրում ժողովրդավարություն` նույն ինքը սահմանադրական կարգ, օրենքի գերիշխանություն հաստատելուց հետո»:

Այդ դեպքում մեկ լրացուցիչ հարց ենք տալիս` ի՞նչ եք արել մինչ այս ձեր ներսում ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ: Ոչի՞նչ: Դե ուրեմն գնացեք գրողի ծոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում