Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբն ասել է, որ աֆղան կանանց ձերբակալում են հիմնականում, այսպես կոչված, բարոյական մեղքերի համար, որոնց մեջ մտնում է ընտանեկան բռնությունից փախուստը:
Ինչպես հայտնում է ABC News-ը, Human Rights Watch-ը հաղորդել է, որ 400 կին և աղջիկ կալանավորված են Աֆղանստանի բանտերում նաև արտաամուսնական սեռական հարաբերություններ ունենալու համար:
I Had To Run Away անվամբ նոր զեկույցում, խումբն ասում է, որ եթե անգամ կնոջը բռնաբարում են, միևնույն է՝ նա է պատժվում, այլ ոչ թե բռնաբարողը:
Խմբի ղեկավար Քենեթ Ռոֆը կոչ է արել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային արագ ազատ արձակել այդ կանանց:
Նա ավելացրել է, որ փախչելու հանցանքն անգամ հանցանք չէ, և Աֆղանստանի գերագույն դատարանը նման հանցանքի համար ձերբակալության դատապարտելիս հիմնվում է խիստ իսլամական օրենքների վրա։ «Ոչ մի այլ կառավարություն բռնությունց փախչելը հացանք չի համարում»,– ասել է Ռոֆը:









































