Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, չնայած այն հանգամանքին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը ֆորմալ տեսակետից համաձայնել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ներսիրիական կարգավորման ծրագրի հետ, այդուհանդերձ երեկ այդ երկրում շարունակվել են զինված բախումները:
Կառավարական զորքերը տանկերի ուղեկցությամբ մուտք են գործել Կալաաթ Ալ-Մալիք քաղաք: Ընդդիմադիրները հաղորդում են քաղաքացիական բնակչության և զինված ընդդիմության շրջանում եղած զոհերի մասին: Իրավապաշտպանների տեղեկություններով` բախումներ են արձանագրվել նաև Հոմս, Համա և Իդլիբ քաղաքներում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անմիջապես ձեռնամուխ լինել խաղաղ կարգավորման ծրագրի իրագործմանը:










































