«2011 թ.դեկտեմբերի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը ձերբակալել էր Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանին (մականունը` Կարտոլ)»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ըստ պաշտոնական տեղեկատվության` նրա մոտ 7 գրամ թմրանյութ էր հայտնաբերվել, ինչի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ հունվարի 30-ին քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է, ԵԿՄ անդամ, և ոստիկանները նրան բավականին սկանդալային կերպով ձերբակալեցին»:








































