Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան ամբողջությամբ ապաքինվել է. նա տառապում էր կոկորդի քաղցկեղով: Նման եզրակացության են եկել Սան Պաուլոյի բժիշկները, որոնց վերահսկողության տակ էր գտնվում նախկին նախագահը:
Իր երկրում մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործչի մոտ, որը գլխավորել է Բրազիլիան 2003թ.-ից, հիվանդությունը հայտնաբերվել էր 2011թ.-ի վերջին:
Այժմ Բրազիլիայի աշխատավորների կուսակցությունում, որը ղեկավարում է նախկին նախագահը, հույս ունեն, որ նա կարող է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:








































