Երեկ երեկոյան Լեհաստանի հարավում գտնվող Ժիվեց քաղաքի մերձակայքում միմյանց են բախվել մարդատար ավտոբուսն ու բեռնատար մեքենան, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել ավելի քան 10 մարդ. այս մասին հաղորդում են լեհական լրատվամիջոցները:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել են հիմնականում հանքափորները, իսկ ահա բեռնատարի վարորդը, որը փայտ էր տեղափոխում, ընդհանրապես չի տուժել: Զոհվածներից 7-ը մահացել են տեղում, մեկը` հիվանդանոցում:









































