Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

ԿԲ-ն Սերժ Սարգսյանի խոսքը գետնով չտվեց

Մեկ տարի առաջ՝ 2011-ի մարտին, նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը, թե «բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում», այսօր իրականություն է:

«Պատվերով», թե առանց «պատվերի», անցած մեկ տարում ՀՀ դրամը 6.2%-ով արժեզրկվեց: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011թ. հունվարին ԱՄՆ դոլարն արժեր 364.95 դրամ, 2012թ. հունվարին՝ 387.53 դրամ:

Դոլարի փոխարժեքի շատ սահուն վերելքը դեռ շարունակվում է և ներկայիս միտումների պահպանման դեպքում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին այն կարող է հասնել 400 դրամի: Նման կանխատեսում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Ըստ նրա՝ ներկայում դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքը դադարելուց հետո դրամի կտրուկ՝ 4-5 % արժեզրկում չի կարող լինել, քանի որ անհրաժեշտության դեպքում, եթե շուկայում նկատվի ԱՄՆ դոլարի դեֆիցիտ, Կենտրոնական բանկը կմիջամտի և փոխարժեքի փոփոխությունն այդքան մեծ չի լինի:

Մոտակա դիմադրության մակարդակը, վերլուծաբանի կարծիքով, դոլարի համար 395 դրամ գնային մակարդակն է, որից հետո միայն ԱՄՆ դոլարը կարող է փորձել շարժվել դեպի 400 գնային մակարդակը. «Բայց դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ և արտարժույթի պահանջարկի աճ պետք է լինի, իսկ այդ միտումները այսօր շուկայում դեռ գոյություն չունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում