Մարդկանց համար շատ հաճախ սիրելի կենդանու մահը նույնքան ծանր է, որքան ընտանիքի անդամի կամ ընկերոջ մահը: The Washington post-ի թղթակից Ջո Յոնանը փորձել է պարզել, թե որն է դրա պատճառը:
Հետազոտողներն արդեն վաղուց ապացուցել էին, որ մարդկանց և կենդանիների միջև կապը շատ ամուր է: 1988 թ. իրականացված հետազոտությունը, որի արդյունքները հրատարակվել էր Journal of Mental Health Counseling ամսագրում, ապացուցել է, որ որոշ մարդկանց համար իրենց շներն առավել կարևոր են, քան ընտանիքի անդամները: Հարցմանը մասնակցած մարդկանց 37 տոկոսը պատասխանել էր, որ իրենց շունն իրենց համար ընտանիքի ցանկացած անդամից առավել կարևոր է:
Իսկ 2002 թվականին Society & Animals ամսագրում հրատարակված հետազոտությունը պարզել էր, որ կենդանու մահը նույնքան ցավալի է, որքան ընտանիքի անդամի կամ ընկերոջ մահը: Սրա պատճառը կարող է լինել այն, որ ընտանի կենդանիները մշտապես իրենց տերերի հետ են:








































