Friday, 12 06 2026
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26

Պենտագոնը խորամանկ քայլի է գնում՝ վերահսկելու իրենից ավելի թույլ Հայաստանին. Ա. Մանուչարյան

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետայի հավաստիացումները, որ Պենտագոնը պատրաստակամ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, ընդամենը խորամանկ քայլ է՝ վերահսկելու ու կառավարելու իրենից ավելի թույլին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

«Հիմա աշխարհում ընդունված է ասել, որ բոլորը բոլորին կօգնեն՝ Պենտագոնը ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնին և այլն: Բայց սա ընդամենը հարաբերությունների աստիճանակարգ ձևավորելու մի գործիք է, ինչ-որ բաներ վերահսկողության տակ վերցնելու գործընթաց: Նմանօրինակ հանդիպումները խորամանկության դրսևորում են, որոնցով աշխարհի հզորները վերահսկում ու կառավարում են ավելի փոքրերին: Այս ամենը, սակայն, երկրորդական է, առաջնայինը քաղաքականությունն է, և եթե քաղաքականության շնորհիվ Հայաստանը լինի այնպիսին, ինչպիսին մեր ներքին էությունից է բխում, և փորձենք ստեղծել այն, ինչ մեր պատկերացումների մեջ է, ապա բոլոր հարաբերություններն ուրիշ բանի կբերեն: Իսկ առայժմ Հայաստանն ինքն իրեն ոչնչացնող աշխարհի մաս է, և այս ամենն այդ տրամաբանության մեջ կատարվող ծիսակարգ է»,- նշեց Մանուչարյանը:

Հարցին՝ ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ հարաբերությունների սերտացումն արդյո՞ք ռուսական կողմի հաշվին է, նա պատասխանեց. «Երբ Ռուսաստանը փորձի այս աշխարհից իր բաժին կարկանդակը փախցնել, այն ժամանակ էլ կերևա՝ Հայաստանի այս հարաբերությունները կխանգարե՞ն այդ գործընթացին, թե՞ կնպաստեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում