Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող են տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանվել Իրանի նավթային արդյունաբերության նկատմամբ.
«Դրանք կարող են առնչվել արտասահմանյան բանկերին, որոնք պետական նավթային ընկերությունների համար փոխանցումներ են կատարում, ինչպես նաև Իրանի առևտրային նավատորմին: Ես զգուշացրել եմ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մակքոնելին, որ շուտով դիմելու եմ նրան՝ տվյալ խնդրի (պատժամիջոցների սահմանման) շուրջ նրա համաձայնությունը ստանալու համար: Այդ պատժամիջոցները Իրանի կողմից միջուկային զենք ունենալը կանխելու հարցում առանցքային գործոն են»:










































