Անցած տարվա տվյալներով, մոտ 1.8 անգամ նվազել է Ադրբեջանից էլեկտրականության արտահանումը: 1news.az կայքի տեղեկություններով, 2010-ին Ադրբեջանից արտահանվել է 392 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, այնինչ 2009-ին այդ թիվը 710 միլիոն էր: Նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում էներգիայի արտահանումը գերազանցում է ներմուծմանը: