Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Այքան Էրդեմիրը խորհրդարանում բարձրացրել է կրոնական խտրականության հարցը:
Էրդեմիրը հիշեցրել է 2010 թվականի սեպտեմբերին Բաթմանում գրանցված միջադեպը, երբ Թուրքիայի քաղաքացի Ջևաթ Սինեթը դիմել էր համապատասխան մարմիններին՝ իրեն հաշմանդամության քարտ տրամադրելու համար, սակայն մերժում էր ստացել: Նրան պատասխանել էին, որ նա Բաթմանի հայ է և քրիստոնյա:
Ելնելով դրանից ու այդօրինակ դեպքերից՝ Էրդեմիրն առաջարկում է վերացնել անձնագրերում կրոնական պատկանելության մասին նշումը:











































