Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Տարոն Մարգարյանը Երևանում շրջայց է կատարել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի երթևեկության կանոնակարգման ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով իրականացվող նոր ավտոճանապարհների կառուցման շինհրապարակներ և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետի աշխատանքային շրջայցի առաջին կանգառը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր: Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Ուլնեցիի փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի կառուցման ընթացքին: «Երևաննախագիծ» ինսիտուտի տնօրենն ու ճանապարհաշինարարը քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի և հաստատված նախագծի վրա ցույց են տվել, թե այդ պահին որ հատվածում են ընթանում հիմնական աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ հիմնական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև ավտոճանապարհի որոշակի այլ հատվածներում: Այս համատեքստում Տարոն Մարգարյանին է ներկայացվել կառուցվող ավտոճանապարհի մասնավորապես այն հատվածը, որտեղ իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Ճանապարհաշինարարը քաղաքապետին վստահեցրել է, որ ավտոճանապարհի մի հատվածը երթևեկելի կլինի մինչև սեպտեմբեր: Ի դեպ, շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է «Ալմաստ» գործարանին հարակից նախկինում երկաթուղային փոխադրումների համար նախատեսված կամուրջը ևս ներառել տրանսպորտային հանգույցում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանապարհաշինական մյուս ծրագիրը Ծարավ Աղբյուրի փողոցում է իրականացվում: Այս ավտոճանապարհի կառուցմամբ ոչ միայն շոշափելիորեն կբեռնաթափվեն վարչական շրջանի կենտրոնական փողոցները, այլև Քանաքեռ-Զեյթունը կարճ ճանապարհով կմիանա Ավան վարչական շրջանին: Քանաքեռ-Զեյթունի ճանապարհաշինական ծրագրերին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և հետևել ընթացող աշխատանքներին: Արագընթաց օղակաձև մայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանին հարակից` անցումային տարածքով: Համաձայն նախագծի, երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտով ավտոմայրուղու երկարությունը կկազմի 2.6 կմ: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք մի կողմից կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից Լենինգրադյան փողոցին: Ավտոմայրուղին կլինի արագընթաց և լուսացույցներ չի ունենա, ինչն ըստ էության կբացառի հավանական խցանումները, բացի այդ նաև զգալիորեն կբեռնաթափի ավտոմայրուղուն հարակից փողոցների տրանսպորտային հոսքերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես ավտոմայրուղուն զուգահեռ նախատեսվող ջրատարի և հեղեղատարի կառուցմանը, բացի այդ նաև արտաքին լուսավորության, ինչպես նաև կապի հաղորդակցուղիների ստորգետնյա եղանակով կառուցմանը: Շինաշխատանքների ավարտից հետո կմեկնարկեն մայթերի ու հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման` ծաղկային լուծումներով և սիզամարգերով ձևավորման, աշխատանքները:

Ընթացիկ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գոհացրել են քաղաքապետին:

«Շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքներն ընթանում են նախանշված ժամանակացույցի համաձայն, ինչը գոհացուցիչ է: Սակայն հույս ունենք, որ որոշ աշխատանքներ կավարտենք նախատաեսվածից ավելի շուտ, ինչը կնպաստի մայրաքաղաքի երթևեկությունը օր առաջ բեռնաթափելուն: Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի հիմնական աշխատանքները կավարտվեն արդեն այս տարվա սեպտեմբերին, իսկ Իսակով-Լենինգրադյանում աշխատանքների վերջնաժամկետը սահմանված է 2013 թվականի գարնանը»,-նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ «Երևաննախագիծ» ինսիտուտի մասնագետների հետ քննարկվում են առաջիկա տարիներին նախատեսվող ճանապարհաշինական այլ ծրագրեր:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Հալաբյան-Աբելյան փողոցները կապող հատվածում կատարվող աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում