Սիցիլիական Աչիրեալե քաղաքի (Կատանիա նահանգ) ոստիկանությունը կալանավորել է 4 մարդու, որոնք փորել են մեկ կիլոմետրանոց թունել: Ինչպես հաղորդում է ANSA-ն, նրանք հույս են ունեցել թունելի միջոցով հասնել քաղաքի կենտրոնում տեղակայված ոսկերչական խանութ և թալանել այն:
Ձերբակալվածները գետնի տակ են իջել կոյուղու լյուկով: Մեկ ամսվա ընթացքում նրանք թունել են փորել Աչիրեալեի պատմական կենտրոնի տակ և գտնվել են իրենց նպատակակետից մի քանի մետրի վրա, երբ ոստիկանությունը կալանավորել է նրանց:
Ոստիկանությունը հետաքննություն էր սկսել այն բանից հետո, երբ երկու մարդ նկատել էին, թե ինչպես են լյուկից դուրս գալիս երկու մարդ`աշխատանքային գործիքներով զինված:
Ձերբակալվածների հարցով կզբաղվի Կատանիայի դատախազությունը:









































