Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մոտ ժամանակներս կայցելի Չեխիա: Այս մասին հայտարարել է Բաքվում Չեխիայի դեսպանատունը: Հեռանկարում ակնկալվում է, որ Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրը պատասխան այցով կժամանի Ադրբեջան:
Բացի այդ, նույն աղբյուրը հայտնում է, որ ապրիլի 4-6-ը Չեխիա է այցելելու նաև նախագահ Իլհամ Ալիևը, որին ուղեկցելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը ու էներգետիկայի և արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը:







































