ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ մարտի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից իրականացված համատեղ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառակերության դեպք:
Քաղաքացի Հ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դիմաց նրանից 500 ԱՄՆ դոլար կաշառք գումար ստանալու պահին, ձերբակալվել է Երևանի Կենտրոն Ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Հովսեփյանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախապատրաստվում են նյութեր Ա. Հովսեփյանի նկատմամբ ՀՀ Քր. Օր-ի 311 հոդվածի /կաշառք ստանալ/ հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար:











































