Փարիզը հույս ունի, որ Սիրիայի իշխանություններն իրոք պատրաստ են կյանքի կոչել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը:
«Մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի: Անանի ներկայացուցիչը վերջերս հայտարարեց այդ (ծրագիրն իրականացնելու Սիրիայի իշխանությույնների պատրաստակամության.- 1in.am) մասին։ Ես կարծում եմ, որ շուտով Քոֆի Անանը կկարողանա մանրամասն պատմել մեզ Սիրիայի պատասխանի մասին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Հիշեցնենք. ավելի վաղ Քոֆի Անանի ներկայացուցիչը հայտնել էր, որ Դամասկոսն ընդունել է իրենց առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը և այժմ Անանն ուսումնասիրում է այդ պատասխանը: Ծրագրով նախատեսվում է դադարեցնել կրակը, քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության և կառավարության ուժերի միջև և թույլատրել միջազգային մարդասիրական կազմակերպություններին մուտք գործել երկիր:








































