Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Գուդաուրիի ձմեռային հանգստավայր, ուր մասնակցել է դահուկային նոր երթուղու բացմանը: Գուդաուրիում Սաակաշվիլին հայտարարել է, որ մինչև 2015 թվականը Վրաստանում գործելու են բոլոր ձմեռային հանգստավայրերը.
«Գործող ձմեռային հանգստավայրերին շուտով կհավելվեն մի շարք նոր ձմեռային հանգստավայրեր: Դրանք կավելացնեն զբոսաշրջիկների ներհոսքը: Գուդաուրին բացառիկ հանգստավայր է Թբիլիսիի օդանավակայանին մոտ գտնվելու պատճառով: Այժմ մենք աշխատանքներ ենք տանում Քութայիսի օդանավակայանի գործարկման ուղղությամբ:
Ձմեռային հանգստավայրերը կառուցվում են այնպիսի վայրերում, որոնց բանկիչներն ավելի մեծ կարիքների մեջ են: Այնտեղ, որտեղ կառուցվում են դրանք, մարդիկ աշխատանք կունենան ողջ տարվա ընթացքում: Այնտեղ, որտեղ կլինեն դահուկային հանգստավայրեր, այլևս չի լինի աղքատություն: Կարծում եմ, որ ձմեռային հանգստավայրերի կառուցմամբ աշխատանքի կտեղավորվեն տասնյակ հազարավոր մարդիկ»:









































