Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է ընտրողների ցուցակները, որի միջոցով կարելի է նախապես իմանալ, թե կոնկրետ քաղաքացին արդյոք գրանցված է ընտրողների ռեգիստրում, թե ոչ:
Ստուգելու համար պետք է նշված վանդակում հավաքել անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն և ընտրատարածքը:
Բացի ԿԸՀ-ից՝ ընտրացուցակները հրապարակել է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իր կայքէջում
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:
Հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել Ոստիկանության 010-53-88-63 հեռախոսահամարով։









































