Շլեզվիգում Գերագույն դատարանը Նոյմյունստերից Գարրի Մ-ին դատապարտել է 3 տարվա և երեք ամսվա ազատազրկման ահաբեկիչներին հարելու համար: Այս մասին գրում է Spiegel-ը:
20-ամյա գերմանացին, որը 2009 թ. իսլամ է ընդունել, համացանցում քարոզել է ջիհադը, արդարացրել է մահապարտներին և ցուցադրել դաժան սպանությունների տեսանյութեր:
Գարրի Մ-ն շուրջ կես տարի ղեկավարել է Islamic Hacker Union կայքը, որտեղ հասցրել է հրապարակել ընդհանուր առմամբ 80 վիդեոտեսահոլովակներ և 200 ծայրահեղական բնույթի հայտարարություններ:
Այսկերպ նա փորձել է ներգրավել երկու ահաբեկչական կազմակերպությունների` «Իրաքի իսլամական պետության» և «Ուզբեկստանի իսլամական շարժման» մասնակիցներին:
Գերմանացին իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ սկսել է համացանցի միջոցով սպառնալ հրեական համայնքի անդամներին:
Նրան ձերբակալել էին 2011 թ. հունիսին: Դատական նիստերի ժամանակ նա ընդունել է իր արածները, սակայն չի զղջացել դրանց համար:









































