Honda Motor Co ավտոկոնցեռնը մշակել է մի համակարգ, որը թույլ է տալիս ջրածնային վառելիքով աշխատող մեքենան օգտագործել որպես էներգիայի պահեստային գեներատոր: Այս մասին այսօր հայտարարել են ճապոնական լրատվամիջոցները:
Համակարգը հիմնված է ջրածնային վառելիքով աշխատող FCX Clarity շարժիչով մոդելի վրա:
Լի բաքով այս մեքենան կարող է անցնել է մինչև 150 կմ տարածություն: Honda նոր տեխնոլոգիան թույլ է տալիս օգտագործել ավտոմեքենայի շարժիչը էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այս եղանակով մեքենան կարող է 7 ժամվա ընթացքում արտադրել 9 կիլովատ:
Սպասվում է, որ Honda-ի նոր մոդելը վաճառքի դուրս կգա 2015 թ.,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: