«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան անկեղծացել է՝ ասելով, թե մեծ սխալ է գործել «Ինտեր»-ից Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը գնելով:
«Իբրահիմովիչի տրանսֆերը գնելը սխալմունք էր: Նա չկարողացավ ընդհանուր լեզու գտնել թիմակիցներից և ոչ մեկի հետ: Ինձ անընդհատ քննադատում էին, որ ես միայնակ որոշեցի գնել նրա տրանսֆերը: Սակայն ֆուտբոլը թիմային խաղ է, իսկ «Բարսելոնա»-ն ամենակուռ կոլեկտիվն ունի: Չավին, Պույոլը, Ինյեստան, Մեսսին և Բուսկետսը ճանաչում են իրար 10 տարեկանից: Նրանք բոլորն ընկերներ են, և դա օգնում է խաղադաշտում, իսկ Իբրահիմովիչն առանձնանում էր թիմային խաղից՝ խաղադաշտում երբեմն չծախսելով իր բոլոր ուժերը»,- ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ Լապորտան 2009 թվականին 46 մլն եվրոյով «Ինտեր»-ից գնեց Իբրահիմովիչի տրանսֆերը:









































