Դերասանուհի Ջեսիկա Լանգը Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» գրքի հիման վրա նկարահանվելիք ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսներից մեկին: Այս մասին հաղորդում է Inside Movies-ը:
Զոլայի գիրքն առաջին անգամ հրապարակվել է 1867 թ.: Գրքի գլխավոր հերոսուհին երիտասարդ ֆրանսուհի Թերեզն է, որը բարեկամուհու թելադրանքով ստիպված ամուսնացել է։ Նոր ֆիլմում աղջկան կմարմնավորի Էլիզաբեթ Օլսենը, իսկ բարեկամուհուն` Լենգը: Վերջինիս բաժին ընկնող դերն ի սկզբանե նախատեսված էր Գլեն Քլոուզի համար: Թե ինչ պատճառով է նա հրաժարվել նախագծին մասնակցելուց՝ առայժմ հայտնի չէ:
Ֆիլմի բեմադրիչը Չարլզ Ստրեթոնն է, որն ավելի վաղ մասնակցել է հեռուստատեսային նախագծերի:
Հայտնի չէ, թե ֆիլմը երբ դուրս կգա էկրան:









































